ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մի խումբ քաղաքացիներ բողոքում են Հատիսի լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման նախաձեռնության դեմ

Մի խումբ քաղաքացիներ բողոքում են Հատիսի լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման նախաձեռնության դեմ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Հատիս լեռան գագաթին` դեմ արտահայտվելով լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությանը:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. ՛՛Այս ամբողջ անիրավության համար, իմ կարծիքով, մեղավոր է կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը ինչպես միշտ փորձում է  մոլորեցնել հանրությանը: Ինչ-որ տարբեր նախարարություներ հայտարարել էին, որ շինարարությունը դադարեցված է, բայց մենք առավոտից ոտքով բարձրացել ենք, ու տեսել ենք՝ այստեղ քանի՛ թրթուրավոր, հորատող մեքենաներ կային, չափագրողներ կային, գեոդեզիստներ...՛՛:

Նրանք նաեւ տեսանյութով ցուցադրել են բրոնզեդարյան հուշարձաններ, որոնք արդեն քանդված վիճակում են:

Հիշեցնենք՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ շինարարությունն այս պահին դադարեցված է, իսկ ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի էր համարել սարում որեւէ շինարարարություն:

  • Կիսվել: