շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մի խնդրանք ունեի Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների մայրիկներին՝ հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են․ Հակոբյան

Մի խնդրանք ունեի Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների մայրիկներին՝ հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են․ Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արյունաբանական կենտրոն իր կատարած այցին՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Առողջություն մեր բոլոր բալիկներին։ Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։

Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։ Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետևել իմաստուններին»,- գրել է Աննա Հակոբյանը:Ա

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել են ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ շնորհավորելու բուժում ստացող փոքրիկների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

 

  • Կիսվել: