ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Մի հատ ադրբեջանցի մտնի ստեղ մարդ մորթի, վերցնելու են փառք ու պատվով տանեն Ադրբեջան հանձնեն․ Դանիելյան

Մի հատ ադրբեջանցի մտնի ստեղ մարդ մորթի, վերցնելու են փառք ու պատվով տանեն Ադրբեջան հանձնեն․ Դանիելյան

Մեզ չեն թողնում գյուղ մտնենք, էս մարդիկ էլ հանցակից են դառնում էդ գործընթացին: Մի հատ ադրբեջանցի մտնի ստեղ մարդ մորթի, վերցնելու են փառք ու պատվով տանեն Ադրբեջան հանձնեն: Էս ա սրանց առաքելությունը: Քանի հանցագործի են տարել Ադրբեջան հետ տվել՝ փաստերով կարամ ասեմ:  Այս մասին այսօր Կիրանց գյուղի մուտքի մոտ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մեկը ստեղ մի ավել բան խոսի, քրեական գործ հարուցեն, տանեն ազատազրկեն, քանի՞ մարդու են մեր գյուղերից շինծու մեղադրանքներով տարել փակել»,-հավելեց պատգամավորը:

Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ նաև  երեկ՝ մայիսի 2-ին, Կիրանցում տեղի ունեցած դեպքերին և համացանցում հրապարակված տեսագրությանը, թե ինչպես են ոստիկանները՝ գյուղացիներին ուժով բերման ենթարկելուց հետո ուրախությամբ ողջագուրվում միմյանց: «Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել, տարել են բաժին: Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս: Վաղը մյուս օրը ո՞նց են իրանց երեխեքի աչքերին նայելու, պատմություն ա դառնալու էս ամեն ինչը: Ասելու են՝ դուք հայրենիքը հանձնելուն մասնակից էիք դառնում: Կիրանց գյուղը երկու մասի են բաժանում, սաղս ողբի մեջ ենք, իրանք մի նենց ուրախանում են , մի նենց իրանց լավ են զգում, ոնցոր ամեն ինչ տեղն ա՝ Արցախը կա, Տավուշին էլ վտանգ չի սպառնում: Ուրախացե՛ք, թուրքը գալիս ա»,-ասաց Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ոստիկաններին և սևբերետավորներին:

Գառնիկ Դանիելյանի խոսքով, ժողովուրդը պետք է պաշտպանի իր իրավունքները և բոլորը պետք է կանգնեն հայրենիքի ու հոգևորականության կողքին:

«Ժողովուրդը չպետք է կանգնի թշնամու կողքին, երկիրը հանձնողի ու մատաղ անողի կողքին, ամեն օր ստողի ու մեր երեխեքին մորթողի կողքին»,-հավելեց պատգամավորը:

  • Կիսվել: