ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Մի բացեք հաղորդագրությունները». Զեղծարարները կեղծ լուրեր են տարածում ՀԱԳՄ նախագահի անունից

«Մի բացեք հաղորդագրությունները». Զեղծարարները կեղծ լուրեր են տարածում ՀԱԳՄ նախագահի անունից

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ՀԱԳՄ անդամներին հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացրել է  WhatsApp–ում իր անունով բացված կեղծ հաշվից տարածվող ապատեղեկատվության մասին։

«Օրերս WhatsApp–ում իմ անունով կեղծ հաշիվ է բացվել, որի հեղինակը տարբեր հաղորդագրություններ է ուղարկում Միության անդամներին, փորձում երկխոսություն հաստատել, զանազան կեղծ լուրեր տարածում իմ և իմ գործունեության մասին։ Զեղծարարը կեղծ հաշիվը գրանցել է +37444354502 հեռախոսահամարով։

Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար խնդրում եմ զգոն լինել, չբացել կեղծ հաշվից ստացված հաղորդագրությունները, հաղորդակցության մեջ չմտնել կեղծարարի հետ»,–ասված է ՀԱԳՄ անդամներին ուղղված հաղորդագության մեջ։ 

  • Կիսվել: