չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Մեզ մոտ երջանիկ պատահականություն է. այս պահին ունենք 287 ինքնամեկուսացված քաղաքացիներ. Գեղարքունիքի մարզպետ

Մեզ մոտ երջանիկ պատահականություն է. այս պահին ունենք 287 ինքնամեկուսացված քաղաքացիներ. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ կա 287 ինքնամեկուսացված քաղաքացի, այս օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակման կասկածանքով թեստավորվել են 6 քաղաքացի, որոնց մոտ եղել բացասական պատասխան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզում օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների թիվը հասավ 344-ի, հիմա պակասել է հաշվի առնելով կարանտինային՝ 14-ից 15 օրվա ռեժիմը։ Ինքնամեկուսացվածների մեծ մասը դրսից են եղել»,- ասաց մարզպետը։

Նշենք, որ Գեղարքունիքը միակ մարզն է, որտեղ կորոնավիրուսի վարակման դեպք չի գրանցվել, Սանոսյանն ասաց, որ դա պարզապես երջանիկ պատահականություն է. «Թե չէ բոլոր մարզերն էլ շատ լավ աշխատում են»։

  • Կիսվել: