Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը դատապարտում է ոստիկանների կողմից անհամաչափ nւժի կիրառումը
«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հետևում է Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներին եւ այս գծով Վեհափառ Հայրապետները մնայուն կապի մեջ են իրար հետ։
Արամ Ա. Կաթողիկոս իր Մայիս 28-ի պատգամի մեջ կարեւորությամբ շեշտեց Հայաստանի անկախությունը, հողային ամբողջականությունն ու անվտանգությունն, ամուր պահելու հրամայականը, որպես գերագույն արժեք մեր ողջ ազգի համար։
Նորին Սրբությունը նաեւ կոչ ուղղեց մեր ժողովուրդի զավակներին, ամեն ջանք ի գործ դնել հաղթահարելու բոլոր տեսակի մարտահրավերները ու տագնապները, անխախտ միասնականությամբ՝ որպես երաշխիք ներքին հզօրության։
Այս օրերին, Հայրենի մեր ժողովուրդի զավակները խորապես մտահոգ են հայրենիքի անկախության ու նույնիսկ գոյության սպառնացող վտանգների նկատմամբ, իրենց հավաքական ընդվզումը եւ պահանջն են արտահայտում։
Ինչպես Սուրբ Էջմիածնն իր վերջին հայտարարության մեջ հորդորում է, նաեւ մեր Սուրբ Աթոռին թելադրությունն է հանրային գործողությունների մասնակիցներին, իրենց բողոքը արտահայտելու «բացառապես օրենքի սահմանների ներս առաջնորդելու զգօնությամբ եւ չտարվելու հնարավոր սադրանքներով»։
Միաժամանակ, դատապարտելով ոստիկանների կողմից անհամաչափ ուժի եւ բռնության կիռարումը, կոչ ենք անում, որ «հարգեն հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատուությունը եւ գործեն միմիայն մարդասիրության եւ օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ»:
Թող Աստված պահի ու պահպանի մեր Հայրենիքն ու մեր ազգը՝ եւ հեռու պահի ամեն տեսակ չարից ու չարիքներից»:


