շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեծագույն երջանկություն է այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը. Մարիամ Փաշինյան (լուսանկար)

Մեծագույն երջանկություն է այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը. Մարիամ Փաշինյան (լուսանկար)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից նշել է, որ մեծագույն երջանկություն է այս մեծ աշխարհում Երևանի պես տաք անկյուն ունենալը: 

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Երևանը միշտ է հմայիչ, բայց այսօր էլ ավելի գեղեցիկ էր ու տաք:

Երևանցիները միշտ են ջերմ, բայց այսօր էլ ավելի ջերմ էին ու գրկաբաց, անընդհատ իրար ժպտում էին, ու վայելում միմյանց ներկայությունը:

Մարդիկ այսօր ջերմություն հաղորդելու կամ ստանալու պահը բաց չէին թողնում:

Այսօր երևանցիների աչքերը խորն էին, ու լի սիրով:

Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես, իսկ մարդկանց ողջունելիս կարծես ընտանիքիդ անդամին ողջունես:

Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը՛՛:

 

  • Կիսվել: