չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեծացել է խորհրդային տարիների տոնածառի խաղալիքների պահանջարկը

Մեծացել է խորհրդային տարիների տոնածառի խաղալիքների պահանջարկը

Խորհրդային ժամանակների տոնածառերի զարդարանքները գնալով ավելի հայտնի են դառնում: Վերջին տարիներին դրանց արժեքն ավելացել է 10 անգամ, իսկ վաճառքն աճել է 10-15%-ով: Սովորաբար ամսական 2-2,5 հազար խաղալիք են գնում, իսկ Նոր տարվա շեմին այս թիվը կրկնապատկվում է, հայտնել են «Մեշոկ» առցանց աճուրդ»-ից, տեղեկացնում է Իզվեստիա-ն:

Հիմնականում խոսքը պատերազմից հետո պատրաստված խաղալիքների մասին է: Ամենաթանկ խաղալիքի արժեքը 120 հազար ռուբլի է: Շատ նմուշներ առանձին են վաճառվում, սակայն ամբողջ հավաքածուն հնարավոր է 600 հազար ռուբլով ձեռք բերել:

XX դարասկզբի տոնածառերի զարդարանքները պատրաստվում էին այնպիսի պարզ նյութերից, ինչպիսիք են ստվարաթուղթը և բամբակը: Դրանք երկար են պահպանվում և բավականին թանկ արժեն: Աճուրդներից մեկի ժամանակ նմանատիպ մի խաղալիք վաճառվել էր 28,5 հազար ռուբլով: Նման խաղալիքների քանակը գնալով նվազում է, և ավելանում է արժեքը:

Նշվում է, որ, հավաքորդներից բացի, որոշ թանգարաններ ևս հետաքրքրված են տոնածառի զարդարանքների ձեռքբերմամբ և ցուցահանդեսների կազմակերպմամբ:

  • Կիսվել: