կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր

Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Մեծ Քեթի գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan», «Volkswagen Passat» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։          

  • Կիսվել: