Մեծ Այրում գյուղի մոտակա դաշտերում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ
Նոյեմբերի 26-ին, ժամը 12։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Այրում գյուղի մոտակա դաշտերում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 14։35-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։