շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մետրոպոլիտենի վարորդներին մնում է խաչ ու աչքի ուլունք կախել, քանի դեռ շարունակվում է Երևանի ոչ կոմպետենտ և պոպուլիստական կառավարումը. Առաքելյան

Մետրոպոլիտենի վարորդներին մնում է խաչ ու աչքի ուլունք կախել, քանի դեռ շարունակվում է Երևանի ոչ կոմպետենտ և պոպուլիստական կառավարումը. Առաքելյան

Երևանի մետրոպոլիտենի տարածքում տեղի ունեցած փլուզումն ընդամենը երջանիկ պատահականությամբ չի դարձել ողբերգության պատճառ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Ապրելու երկիր՛՛ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

՛՛Եվ արդեն անմտություն է հուսալ, որ Սուրմալուի ողբերգությունից հետո քաղաքային իշխանությունները հետևություններ են արել՝ Երևանը հերթական ողբերգությունից ապահովագրելու հարցում։

Իսկ մետրոպոլիտենի վարորդներին մնում է խաչ ու աչքի ուլունք կախել, քանի դեռ շարունակվում է Երևանի ոչ կոմպետենտ և պոպուլիստական կառավարումը՝ երևանցիներին պահելով կայուն սթրեսի մեջ՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՛՛Երևանի Ալրաղաց՛՛ ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա․ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

  • Կիսվել: