հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մետրոպոլիտենի տեխնիկական վիճակը լավ չի.  Ֆինանսների նախարարությունը մի անգամ մերժել է ֆինանսավորումը. ընկերության տնօրեն

Մետրոպոլիտենի տեխնիկական վիճակը լավ չի. Ֆինանսների նախարարությունը մի անգամ մերժել է ֆինանսավորումը. ընկերության տնօրեն

Հոկտեմբերի 6-12-ը Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 563 407 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2758 գնացք, կատարողականը` 118 տոկոս: Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս տվյալները քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

Ավինյանը հետաքրքրվեց` տեխնիկապես ինչ վիճակում է մետրոպոլիտենը, ինչին Սեդրակյանն արձագանքեց.

«Այնքան էլ լավ չի, սպասում ենք` պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ կան, որ պետք է վերանորոգենք, սպասում ենք` կառավարության կողմից ֆինանսավորում լինի` անվազույգերի և այլ մասերի»:

Նա տեղեկացրեց, որ մեկ անգամ արդեն ֆինանսների նախարարությունից մերժել են իրենց` այն հիմնավորմամբ, որ ֆինանսական այդ հատկացումը հաջորդ տարվա բյուջեում են նախատեսում: Սեդրակյանը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը դիմել են ՏԿԵՆ` հայտնելով, որ դա հրատապ է, չունեն անվազույգեր:

Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել այս հարցով, նաև հետաքրքրվեց` ինչ գնումների կարիք կա:

«32 անվազույգեր, մոտ 200 մլն դրամի պահեստամասեր, իսկ 4 կմ ռելսը ճանապարհին է, գալիս է, ասացին` մեկ ամսվա մեջ կհասնի»,- հայտնեց Սեդրակյանը:

  • Կիսվել: