երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մերկասառույցի պատճառով խոշոր վթար՝ Գեղարքունիքում, Nissan Pathfinder-ը կողաշրջվել է, կան վիրավորներ

Մերկասառույցի պատճառով խոշոր վթար՝ Գեղարքունիքում, Nissan Pathfinder-ը կողաշրջվել է, կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ղուկաս Մ․-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, Նորակերտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ղուկաս Մ․-ն, նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Մարիամ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: