հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Մերգելյանի այգում քամուց ծառ է տապալվել

Մերգելյանի այգում քամուց ծառ է տապալվել

Երեկ գիշերը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ԱԻՆ-ից ահազանգ է ստացել, որ Մերգելյանի այգում քամուց ծառ է տապալվել։
 
Տեղում են եղել թե՛ կազմակերպության, թ՛ե ոստիկանության ներկայացուցիչները:
Մասնագետները պարզել են, որ քամատապալ եղած ծառը Սոսի տեսակի է:
 
Հեռացման աշխատանքները մեկնարկել են այսօր, առավոտյան:

  • Կիսվել: