կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները. կանաչ գոտին կընդլայնվի

Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները. կանաչ գոտին կընդլայնվի

Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 5000 քմ
տարածք զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու
կառանձնանա նոր լուծումներով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային
համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ
կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին
հիմնովին կփոխվի:

Վերակառուցման նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն
նոր՝ շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:

Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն, ի դեպ, առաջիններից էր, որ
«Ակտիվ քաղաքացի» հարթակում դրվեց հանրային քննարկման: Արդյունքում, հաշվի
առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները, նախնական նախագծերը
փոխվեցին, և ընտրվեց նոր՝ ավելի կանաչապատ տարբերակը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: