երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Մերգելյան» զբոսայգին դառնալու է մեր քաղաքի ամենասիրված, գեղեցիկ և կանաչապատ հանգստի գոտիներից մեկը. Արամ Ազատյան

«Մերգելյան» զբոսայգին դառնալու է մեր քաղաքի ամենասիրված, գեղեցիկ և կանաչապատ հանգստի գոտիներից մեկը. Արամ Ազատյան

«Մերգելյան» զբոսայգին դառնալու է մեր քաղաքի ամենասիրված, գեղեցիկ և կանաչապատ հանգստի գոտիներից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

«Սիրելի արաբկիրցիներ, վստահեցնում եմ ձեզ, որ բոլորիս կողմից սիրված «Մերգելյան» զբոսայգին վերականգնելու ենք: Ինչպես խորհրդային տարիներին, այնպես և հիմա այն դառնալու է մեր քաղաքի ամենասիրված, գեղեցիկ և կանաչապատ հանգստի գոտիներից մեկը:

Մերգելյանի այգում ավելանալու է կանաչ զանգվածը․ կհատվի չորացած, անկենսունակ 30 ծառ, փոխարենը կտնկվեն 76 արժեքավոր ծառեր։ Ծառերի հատման վերաբերյալ որոշում կայացնում են ոլորտի մասնագետները, որոնք նաեւ ճանաչված գիտնականներ են։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը պատասխանատվություն է կրում կազմակերպության կողմից հեռացված յուրաքանչյուր ծառի համար»,- գրել է Ազատյանը:

  • Կիսվել: