երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Mercedes-ը Մոնթե Մելքոնյան փողոցում մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ջրատարում

Mercedes-ը Մոնթե Մելքոնյան փողոցում մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ջրատարում

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Մ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, և մոտ 100 մետր հողաթմբերին ու քարերին բախվելով՝ հայտնվել է ջրատարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծատայության Երևանի թիվ 1-ին փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները, շտապօգնության բժիշկները, քաղաքացիներն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկներն էլ, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: