ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մեր ժողովուրդը հոգևոր կյանքի շատ մեծ պակաս ունի. Անահիտ Ավանեսյան

Մեր ժողովուրդը հոգևոր կյանքի շատ մեծ պակաս ունի. Անահիտ Ավանեսյան

Մեր ժողովուրդը հոգևոր կյանքի շատ մեծ պակաս ունի, և մենք զգում ենք՝ ամեն անգամ մարդիկ ինչպես են ուրախությամբ գալիս իրենց հոգևոր կարիքները բավարարելու, նաև կիրակի օրը նվիրելու Աստծուն: Այս մասին  ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա շատ կարևոր է, և սրանից կարելի է միայն ուրախանալ, որովհետև մենք տեսնում ենք մեր ժողովրդի հոգևոր արթնությունը, որը մեր երկրի բարօրության անքակտելի մասն է»,- ասաց Ավանեսյանը:

Հարցին՝ մասնակցելով վարչապետի մասնակցությամբ պատարագներին, ի՞նչ է դա փոխում մեր հասարակության ընկալման մեջ, առողջապահության նախարարը նշեց՝ յուրաքանչյուրը գալիս է հոգու փրկության, մեղքերի թողության, օրհնություն ստանալու համար:

«Իհարկե, եկեղեցին էլ համայնք է, մեկս մյուսով ենք ուժեղանում, լցվում, իրար հետ հաղորդակցությունը ևս շատ կարևոր է»,- ընդգծեց նախարարը:

 

Անահիտ Ավանեսյանը ևս մասնակցում էր պատարագին: 

  • Կիսվել: