ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Մեր տեղեկությունները, որ ոստիկանների մեջ կան որոշ օլիգարխների կողմից ֆինանսավորվող և ուղղորդվող խմբեր, իրականություն է դառնում․ Սաղաթելյան

Մեր տեղեկությունները, որ ոստիկանների մեջ կան որոշ օլիգարխների կողմից ֆինանսավորվող և ուղղորդվող խմբեր, իրականություն է դառնում․ Սաղաթելյան

Մեր տեղեկությունները, որ ոստիկանների մեջ կան որոշ օլիգարխների կողմից ֆինանսավորվող և ուղղորդվող խմբեր, իրականություն է դառնում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ոստիկանները քաղաքացիների նկատմամբ անհամաչափ, բիրտ ուժ են կիրառել։

«Մենք պաշտպանվելու ձևերը լավ գիտենք։ Պետք է ամեն ինչ անենք, որ մայիսյան հաղթանակները տոնենք առանց դավաճանների։ Փողոցում այս պահին էլ շարունակվում են անհնազանդության ակցիաները, դրանք կշարունակվեն մինչև ժամը 14․00-ն։ Այդ ժամից հետո բացելու ենք բոլոր ճանապարհները, որպեսզի մեր քաղաքացիները ժամը 18․00-ին գան Ֆրանսիայի հրապարակ։ Իսկ մինչ հանրահավաքը մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները»,- ասաց Սաղաթելյանը։

  • Կիսվել: