երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեր մոտեցումը հստակ է՝ քաղաքում շարունակելու ենք ծառատունկերն ու հիմնելու ենք նոր անտառներ ու պուրակներ․ Ավինյան

Մեր մոտեցումը հստակ է՝ քաղաքում շարունակելու ենք ծառատունկերն ու հիմնելու ենք նոր անտառներ ու պուրակներ․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել տնկարանային տնտեսության ընդլայնման ու զարգացման, ինչպես նաև ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիր: Սա, ըստ էության, սեփական կարողություններ ստեղծելու նախագիծ է:

«Երևանում պետք է տնկվեն այն ծառերը, որոնք հենց մենք ենք աճեցրել. նախագիծն էականորեն կնվազեցնի մեր ֆինանսական բեռը: Մեր մոտեցումը հստակ է՝ քաղաքում շարունակելու ենք ծառատունկերն ու հիմնելու ենք նոր անտառներ ու պուրակներ», – Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ընդգծել է Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: