Մեր լրատվամիջոցին փորձում են ճնշել. «Ժողովուրդի» լրագրող
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել և առայժմ հստակ չէ՝ ներխուժման ժամանակ որևէ իր գողացե՞լ են, թե՞ոչ, հենց խմբագրությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտրարեց թերթի լրագրող Քնար Մանուկյանը:
Այս լրագրողը, հիշեցնենք, մի քանի անգամ հայտնվել է իրավապահների թիրախում. նրանից մի քանի հոդվածների, այդ թվում՝ մարտի 1-ի գործի վերաբերյալ, հետքերով իրավապահները պահանջել են բացահայտել տեղեկատվության աղբյուրը, սակայն վերջինը չի բացահայտել:
«Սա ակնհայտ է, որ գողություն չէ: Կոնկրետ հանցագործներին այլ բան է հետաքրքրել: Չեմ կարող ասել՝ ներխուժման արդյունքում արդյոք տարե՞լ են իրենց հետաքրքրած իրը, թե ոչ: Բայց ակնհայտ է, որ սա գողություն չէ», լրագրողներին ասաց Մանուկյանը:
Հարցին, թե ի՞նչ կասկածներ ունի, Մանուկյանը պատասխանեց հուզվելով.
«Սա ակնհայտ է, որ լրատվամիջոցին ճնշելու նպատակ ունի, որը լավ բանի չի հանգեցնի: Այս պահին ես կասկածում եմ ամեն ինչ՝ կարող է իրավապահներն են նման բան արել, որ մեզ վախեցնեն բայց սա գողություն չէ: Սա ակհնայտ վախեցնելու գործընթաց է»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան թերթի լրագրողը աշխատանքիգնալիս բացել է դուռը և տեսել՝ խմբագրությունում խառնաշփոթ իրավիճակ. Թղթերը, իրերը ամենուր թափված, խմբագրի աշխատասենյակը ամբողջությամ խառնված վիճակում: