երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեր կապվածությունը հին գույքի հետ հատուկ հետազոտության թեմա է․ Նիկոլ Փաշինյան

Մեր կապվածությունը հին գույքի հետ հատուկ հետազոտության թեմա է․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց դպրոցաշինության մասին և մի քանի դիտարկում արեց։

Ըստ Փաշինյանի՝  պետք է սովորել, թե ինչպես են նոր մոդելի դպրոցները կառուցվում։

Նաև այս ամենի պատճառով է, որ ինքն այցելում է բոլոր նորակառույց դպրոցներ։

«Դպրոցներում նորամուծություն կա, որ մարզադահլիճներում լոգարան կա, որը նորմալ է, որպեսզի ֆիզկուլտուրայի դասից հետո ցնցուղ ընդունեն։

Սակայն, մեկ ցնցուղ են դնում,  և հարց է ծագում, թե երեխաներն ինչքան ժամանակ պետք է ծախսեն ցնցուղ ընդունելու համար։ Ես արդեն հանձնարարել եմ հետագա նախագծերում այդ փոփոխությունները շտկվեն»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ դպրոցների գույքի խնդրին բամիցս  անդրադարձել է, սակայն, կրկին մեկ բացթողում է  նկատել․ «Մեր կապվածությունը հին գույքի հետ հատուկ հետազոտություն անցկացնելու թեմա է, ամենայն լրջությամբ եմ ասում։

Պետք է խնդրեմ, որ դպրոցների տնօրենները և պատկան մարմինները հին գույք չօգտագործեն։

Ասենք 1979 թվականի բազկաթոռը տանել և դնել նորակառույց դպրոցի շքամուտքում, ես դա չեմ հասկանում։ Պետք է ուշադիր լինել»,- հանձնարարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: