շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր հասարակությունը չափազանց դաժան է տղամարդկանց նկատմամբ. իմքայլական պատգամավոր

Մեր հասարակությունը չափազանց դաժան է տղամարդկանց նկատմամբ. իմքայլական պատգամավոր

«Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը կարծում է, որ մեր հասարակությունը չափազանց դաժան է տղամարդկանց նկատմամբ: Այս մասին նա ասաց այսօր ԱԺ նիստում 2019-ին օմբուդսմենի գործունեության մասին զեկույցի քննարկման ժամանակ:

«Էմոցիոնալ տղամարդը ծիծաղի առարկա է դառնում»,-ասաց պատգամավորը: Ղազարյանը նշեց, որ դա իր հերթին հանգեցնում է տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների:

«Վստահ եմ, որ դուք գիտեք, որ բանակում ինքնասպանությունները եւս բացառություն չեն: Սեփական էմոցիաների դրսեւորումը թուլության նշան չէ»,-վստահ է պատգամավորը:

 

  • Կիսվել: