շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեր երկրին կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

Մեր երկրին կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

«Մեր ոսկե աշունը իր ամբողջ շքեղությամբ դեռ տևական ժամանակ շարունակվելու է»,-այսօր հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, այսօր երեկոյան ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։ Հոկտեմբերի 14-15-ը օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կբարձրանա 5-8 աստիճանով։

Կենտրոնի կանխատեսումներով, Երևանում հոկտեմբերի 13-ին սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​Մարզերում հոկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

  • Կիսվել: