ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների. Մայր Աթոռ

Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների. Մայր Աթոռ

Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ արձագանքելով ադրբեջանական իշխանությունների կողմից հայ հոգևորականներին ուղղված պահանջին՝ լքելու Դադիվանքը։

«Ինչ վերաբերում է Դադիվանքի՝ աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,-  հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ադրբեջանի իշխանությունները պահանաջում են հայ վանականներից՝ լքել Դադիվանքը․ նման կոչով հանդես է եկել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

  • Կիսվել: