հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երկար ընդմիջումից հետո Արցախի Թեմը ուխտագնացություն կկազմակերպի դեպի Դադիվանք

Երկար ընդմիջումից հետո Արցախի Թեմը ուխտագնացություն կկազմակերպի դեպի Դադիվանք

Երկար ընդմիջումից հետո Սուրբ Հարության տոնին հավատացյալների համար  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը ուխտագնացություն կկազմակերպի դեպի Դադիվանք։ Այս մասին հայտնել է Արցախի թեմի քահանա Տեր Ներսես Ասրյանը։

Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ:
 
Նշենք, որ հայ ուխտավորները մայիսից չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելում էին Դադիվանք, բայց հետզհետե ադրբեջանցիները դժվարեցրեցին հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: