երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Միջոցառումներ են ձեռնարկվում մեքենայի խցիկից գողացված 10 միլիոն 300 հազար դրամը հայտնաբերելու ուղղությամբ

Միջոցառումներ են ձեռնարկվում մեքենայի խցիկից գողացված 10 միլիոն 300 հազար դրամը հայտնաբերելու ուղղությամբ

Մարտի 9-ին ոստիկանություն զանգած Երևանի 31-ամյա բնակիչը հայտնել էր, որ Գյումրի քաղաքի մաքսատան ավտոկայանատեղիում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից 11.000.000 դրամ են գողացել:
Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության Կումայրիի բաժնի, Շիրակի մարզային վարչության, Մալաթիայի և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների քննչական գործողությունների արդյունքում մարտի 15-ին Երևան քաղաքում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման են ենթարկվել Երևան քաղաքի երեք բնակիչներ, ապա ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նրանցից երկուսը խոստովանական ցուցմունք են տվել: Հայտնել են, որ ոստիկանություն զանգած 31-ամյա տղամարդը մարտի 9-ին իրենց է տվել «Ֆոլքսվագենի» բանալու կրկնօրինակը, ապա եկել են Հյուսիսային մաքսատան վարչության տարածք, որտեղ մեքենայի դուռը բացել և խցիկից գողացել են 10.300.000 դրամը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Խոստովանական ցուցմունք տված և ոստիկանություն ահազանգած տղամարդիկ ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: