հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք ուզում ենք ՀՀ-ն տեսնել որպես ինժեներական մտքի գործունեության և տեխնոլոգիական երկիր. Փաշինյան

Մենք ուզում ենք ՀՀ-ն տեսնել որպես ինժեներական մտքի գործունեության և տեխնոլոգիական երկիր. Փաշինյան

«Նման ընկերությունների մուտքը Հայաստան շատ նշանակալի է բոլորիս համար»,-այս մասին այսօր «Սինոփսիս Արմենիա»-ի մասին ընկերության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին մրցանակներ հանձնելուց հետո իր շնորհավորական խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թեև այս ընկերության մուտքը եղել է 15 տարի առաջ, սակայն համընկնում է մեր կառավարության ձգտումներին և գործունեությանը: Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես ինժեներական մտքի գործունեության և տեխնոլոգիական երկիր»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ինքնիշխան քաղաքացու ձևավորման գործում մեծապես կարևորեց նման ընկերությունների մուտքը մեր երկիր. «Ինքնիշխան քաղաքացու ձևավորման շատ կարևոր գործընթաց է տեղի ունենում: Եվ սրա համար ձևավորվում է ֆինանսատնտեսական շատ կարևոր հենք, երբ աշխատողն, ի տարբերություն հին համակարգերի, կախված չէ ընկերությունից և գործատուից: Աշխատողը ստիպված չէ երբեմն զոհաբերել իր հայացքները, իր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումները՝ աշխատանք ունենալ-չունենալու այլընտրանքի հետ: Ես տեխնոլոգիական ոլորտի զարգացումը շատ կարևոր եմ համարում այս տեսանկյունից»:

  • Կիսվել: