չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից. Մենք տարի կունենանք, որ միայն շաբաթ և կիրակիով կբավարարվի ամանորյա տոները

2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից. Մենք տարի կունենանք, որ միայն շաբաթ և կիրակիով կբավարարվի ամանորյա տոները

2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։ Հուսով եմ՝ քաղաքացիները գոհ են ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշումից։

Այս մասին քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Չի լինի տենց․ տարին սկսել էդ ձևով։ Հիմա Ամանորի առթիվ 2 ազատ օր ենք սահմանել։ Այս տարի այնպես համընկավ, որ ոչ աշխատանքային օրերի մի մասը շաբաթ-կիրակի դարձան։ Մենք տարի կունենանք, որ միայն շաբաթ և կիրակիով կբավարարվի ամանորյա տոները և իհարկե Սուրբ Ծնունդը ոչ աշխատանքային կլինի, մնացածը կլինի աշխատանքային։ Կարծում եմ, որ դա տրամաբանական է»,-նշեց վարչապետը։
 

Նա հորդորեց կենտրոնանալ աշխատելու, ոչ թե չաշխատելու վրա։

  • Կիսվել: