երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Մենք պատերազմի ժամանակ իրավիճակից ոչինչ չգիտեինք. Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից

Մենք պատերազմի ժամանակ իրավիճակից ոչինչ չգիտեինք. Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ մի շեդևռ միտք լսեցի, որին մեծ սիրով կարձագանքեի, բայց իրավունքը չունեի։ Այս մասին գրում է արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի օգնական Միքայել Միքայելյանը:

«Արթուր Ղազինյանը պնդում էր, որ առաջնագծի զինվորները գիտեին, թե ռազմի դաշտում ինչ է կատարվում, իսկ հասարակությանը անհրաժեշտ էր տալ 100%-անոց ինֆորմացիա։ Հասկանալի է, նա երբեք չի հագել զինվորական հագուստ, չգիտի թե ինչ է խրամատը, ինչ է զենքը, ինչ է պատերազմը։ Առաջնագծում ոչ ոք չգիտեր, թե ինչ էր կատարվում։

Անձամբ ես գիտեի, թե մեր առջևում ինչ էր կատարվում, այն էլ բավականին կիսով չափ, բայց չգիտեի թե ամբողջ ճակատում ինչպիսին է իրավիճակը։ Մենք հարավային թևում անդադար նահանջում էինք ու հնարավոր պարագայում փորձում էի 1 րոպեով կապ հաստատել տուն և իմ առաջին հարցը հետևյալն էր՝《Արծրունը ինչա՞ ասում》։

Ծնողներս ինձ ոգևորում էին այն նույն ոգևորությամբ, որը տալիս էին նրանց հեռուստացույցից և ես հաղթանակի հանդեպ հույսով էի լցնում, չնայած Ջաբրայիլից հասել էինք արդեն Խնձորեսկ, իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, եթե խոսելիս նկատեի, որ ծնողս խուճապի մեջ է... (իմ օրինակով կարող եք նկատի ունենալ նաև հազարավոր զինվորների և կամավորների)»։

  • Կիսվել: