երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք պահուստային ֆոնդում ունենք բավարար միջոցներ «Խաղաղության խաչմերուկի» ենթակառուցվածքներն ապահովելու համար. նախարար

Մենք պահուստային ֆոնդում ունենք բավարար միջոցներ «Խաղաղության խաչմերուկի» ենթակառուցվածքներն ապահովելու համար. նախարար

«Խաղաղության խաչմերուկը» իրականություն պետք է դառնա ոչ միայն մեր գործողությունների արդյունքում, այլեւ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Երբ նման համաձայնություն ձեռք բերվի եւ այս գաղափարն առաջ գնա իր հունով, համապատասխան փուլերում, ես արդեն նշեցի, որ պահուստային ֆոնդում կապիտալ ծախսերի գծով նաեւ չբաշխված գումարներ կան, մենք կունենանք բավարար միջոցներ այդ ծրագրի ենթակառուցվածքներն ապահովելու համար»,-ասաց նա՝ նաեւ հավելելով, որ բավականին միջոցներ նախատեսված են բյուջեում ենթակառուցվածքների զարգացման համար:

  • Կիսվել: