հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ  ցուցանիշներ. Թորոսյան

Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ  ցուցանիշներ. Թորոսյան

Հունիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատություններին, ասաց, որ թեեւ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ։

Թեեւ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ։ Այս մասին հունիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ՝ իրեն ուղղված քննադատություններին։   

Նա, մասնավորապես, նշեց. «Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6 -10 տոկոս է։ Մեկ միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում եւ վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին  պատշաճ բուժօգնություն մատուցել։

Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ  ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանի»:

Թորոսյանի խոսքով՝ նախարարությունը պատշաճ է արձագանքել տվյալ պահին առաջացած իրավիճակին՝ հորդորելով չհամեմատել երկրներն ըստ վարակվածների թվի, քանի որ տարբեր երկրներ ունեն թեստավորում անելու տարբեր ռազմավարություն: Նա ասաց. «Այս հիվանդության դեմն առնել ոչ մի երկիր չի կարողանալու, եթե նույնիսկ հիմա կարողացել է ժամանակավոր: Միևնույնն է՝ սահմանները, տնտեսությունը, միջազգային շարժը  բացելուն զուգընթաց նորից դեպքերն արձանագրվելու են»:

Նախարարը չբացառեց, որ մենք վարակի պիկ կարող է չունենանք։  «Մենք մեկ-երկու շաբաթ է նույն իրավիճակում ենք, միջազգային որոշ գործընկերներն էլ ասացին՝ եթե դուք նույն վիճակով կայուն երկար գնաք, մինչեւ աշուն, միգուցե ավելի շահեկան դիրքում լինեք, քան մի անգամ ինտենսիվ պիկ ապրած երկրները, որոնք սպասում են երկրորդ ինտենսիվ պիկին»,-ասաց նա։

Միեւնույն ժամանակ, սակայն, նրա խոսքով, պետք է պատրաստ լինել, առաջիկա մեկ տարում պետք է կենտրոնանալ տեղում խնդիրները լուծելու վրա եւ բացառել զբոսաշրջությունը։

Ինչ վերաբերում է նախարարության՝ փոփոխվող դիմակային քաղաքականությանը, Թորոսյանը դրա մի քանի պատճառներ նշեց. «Առաջինը՝ դիմակները այն ժամանակ  դիմակները սուղ էին և  պետք էին բուժաշխատողներին, պետք չէր առաջացնել արհեստական դեֆիցիտ շուկայում` սովորական մարդկանց կրել տալով դիմակ,  իսկ բուժաշխատողներին թողնել անպաշտպան:  Երկրորդ՝ նոր հիվանդության հետ կուտակվում է նոր գիտելիք, նոր ապացուցողական բազա, որը ցույց է տալիս, թե ինչպես է  այն տարածվում:

Մի քանի ամիս առաջ մոտեցումն այլ էր, ասվում էր, թե  ավելի շատ շփման մակերեսներով է վիրուսը տարածվում, հիմա աստիճանաբար ապացուցվողական բազան  տանում է հակառակին`ավելի շատ օդակաթիլային եղանակով է վիրուսը հասնում, դրա համար էլ հիմա դիմակների դերը էականորեն բարձրացել է»:

  • Կիսվել: