ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Մենք հիմա շատ լավ օրինակ ենք ցույց տալիս. Վահան Քերոբյանը՝ Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի ուղարկված աջակցության մասին

Մենք հիմա շատ լավ օրինակ ենք ցույց տալիս. Վահան Քերոբյանը՝ Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի ուղարկված աջակցության մասին

Ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք բնական աղետի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին: Եվ, ընդհանուր առմամբ, ես համարում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ու ավելի մեծացնի իր համագործակցությունն աշխարհի բոլոր երկրների հետ, այդ թվում նաև հումանիտար առումով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիայի աղետի գոտի ուղարկված աջակցության նպատակահարմարությանը:

Լրագրողի հարցին, թե 44-օրյայի ընթացքում ՀՀ իշխանություններն ասում էին, որ Թուրքիան է աջակցում Ադրբեջանին և դրա համար մենք պարտվեցինք: Ի պատասխան Քերոբյանն ասաց, որ իր կարծիքով հարցի լուծումը պետք է լինի համագործակցության միջոցով:

«Եթե երկրները կամ մարդիկ կռվում են իրար հետ, ապա հարցը չի լուծվում: Միայն համագործակցության միջոցով է, որ հնարավոր է լուծել հարցը: Կարծում եմ, որ մենք հիմա շատ լավ օրինակ ենք ցույց տալիս: Ճիշտ է, տեղի է ունեցել խոշոր բնական աղետ, որի պատճառով, միգուցե,100 հազարավոր մարդիկ անօթևան են մնացել և բազմաթիվ զոհեր կան, բայց այսպիսի դեպքերում ցույց տալ, որ մենք պատրաստ ենք համագործակցության, պատրաստ ենք դրական առումով լավացնել հարաբերությունները, կարծում եմ լավ է»,- նշեց Էկոնոմիկայի նախարարը:

  • Կիսվել: