շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Մենք երբեք չենք մոռանա, որ սպանվել են 1,5 մլն հայեր. Քարդաշյանի գրառումը

Մենք երբեք չենք մոռանա, որ սպանվել են 1,5 մլն հայեր. Քարդաշյանի գրառումը

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ  Քիմ Քարդաշյանը շարունակում է լուսանկարներ հրապարակել հայաստանյան այցից։

Հոկտեմբերի 8-ին Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի ու նրա երեխաների հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Օրեր անց՝ ԱՄՆ վերադառնալուց հետք Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հետևյալ գրառումով.

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելը չափազանց հուզառատ էր։ Ես չեմ կարող հավատալ, որ անկախ մասսայական սպանությունների լուսանկարներից և այս ընթացքում հրապարակված գրականությունից, մարդիկ դեռ փորձում են ժխտել երբևէ տեղի  ունեցածը։ Մենք երբեք չենք մոռանա, որ սպանվել են 1,5 մլն հայեր»։

  • Կիսվել: