Մենք երբեք չենք մոռանա այս ողբերգությունը. Կանդելակին խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Կարևոր օր է հայ ազգի համար: Հանգիստ ննջեք իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար ու երբեք չենք մոռանա այս ողբերգությունը: Մենք թույլ չենք տալու, որ որևէ մեկը մոռանա այդ մասին: Այս մասին գրել է Թինա Կանդելակին՝ խոսելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը միաձայն ընդունեց երեկ՝ դեկտեմբերի 12-ին: