ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք այդ ճանապարհը կասֆալտապատենք մինչև մայիս․ Սանոսյանը՝ Հայաստան- Արցախ այլընտրանքային ճանապարհի մասին

Մենք այդ ճանապարհը կասֆալտապատենք մինչև մայիս․ Սանոսյանը՝ Հայաստան- Արցախ այլընտրանքային ճանապարհի մասին

«Տարաբնույթ աշխատանքներ են արվում, որը հիմնականում մեր ԱԳՆ-ի գործընկերներին է վերաբերում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին»,- կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց լրագրողներին այն հարցին, թե այժմ ինչ քայլեր է անում ՀՀ-ն՝ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ 

Հարցին, թե Հայաստանը շտապե՞լ է, երբ խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգով, Սանոսյանը նշեց․ «Դուք ի՞նչ օրակարգ եք առաջարկում։ Խաղաղության օրակարգից բացի որևէ մեկը ի՞նչ օրակարգ է առաջարկել։ Մենք շարունակում ենք պնդել, որ ինչպես աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում մեր տարածաշրջանում՝ պետք է խաղաղություն հաստատվի»։

Հարցին, թե ինչու այս օրերին կառավարության որոշ պաշտոնյաներ չեն այցելում Սյունիքում գտնվող արցախցիներին, Սանոսյանը պատասխանեց․ «Աշխատանքը միայն այցելելով չէ, հատկապես, որ մարզպետարանի գործընկերներն աջակցում են, կառավարությունը նաև ֆինանսական աջակցություն է տրամադրում  անհրաժեշտության դեպքում»։

Լրագրողները հարցրին նաև, թե Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները երբ կավարտվեն, Սանոսյանը պատասխանեց․ «Ասել ենք, որ մինչև տարեվերջ հիմնական հողային աշխատանքները կավարտենք, այդ փուլում էլ գտնվում ենք։ Մենք այդ ճանապարհը կասֆալտապատենք մինչև մայիս»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: