երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք 2023 թվականի առաջին յոթ ամիսներին ծնունդների բավականին լավ ցուցանիշ ունենք. Նիկոլ Փաշինյան

Մենք 2023 թվականի առաջին յոթ ամիսներին ծնունդների բավականին լավ ցուցանիշ ունենք. Նիկոլ Փաշինյան

«Կարևոր է արձանագրել, որ մենք առաջին յոթ ամիսներին ծնունդների բավականին լավ ցուցանիշ ունենք: Այս տարի առաջին յոթ ամիսներին ծնվածների թիվը 540-ով գերազանցում է 2022-ի ծնվածներին, 348-ով՝ 2020 թվականի ծնվածներին, 368-ով՝ 2019 թվականին ծնվածներին: Մենք զիջում ենք միայն 2021 թվականի տվյալներին»,- այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ առաջին յոթ ամիսների տվյալով 2021 թվականի նկատմամբ տարբերությունը նվազել է. «Եթե մեկ ամիս առաջ տարբերությունը 400-ից ավելի էր, հիմա՝ 202 է: Կարծում եմ կա շանս, որ 2021 թվականի ցուցանիշն էլ հաղթահարենք: Ըստ Աշխատանքի և սցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է վերջին 20 տարիների նույն ժամանակահատվածում գրանցված մահերի ամենացածր ցուցանիշը: Սա մենք կանխատեսում էինք 2020 թվականին, որովհետև երբ քովիդի ժամանակ մահերի աճ էր գրանցվում, մենք ասում էինք, որ մեծ է հավանականությունը, որ առաջիկա տարիներին նաև այս պատճառով մահերի որոշակի անկում կգրանցվի: Մենք այս հատվածն էլ ենք ճիշտ դիտարկել»:

  • Կիսվել: