երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենարկել է իրանական մեքենաների արտահանումը Հայաստան

Մենարկել է իրանական մեքենաների արտահանումը Հայաստան

Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի յոթ հոգանոց պատվիրակության՝ Թեհրան կատարած այցին, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է. «Հայաստանը 200 մեքենա է պատվիրել, որոնք աստիճանաբար Իրանից ուղարկվում են Հայաստան», գրում է parstoday.com-ը: 

Անդրադառնալով իրանական և հայկական ընկերությունների միջև ռուսական շուկայում համատեղ ներկայության և ապրանքների բաշխման համար համագործակցության պայմանագրերի կնքմանը,Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը, ասաց.«Երևանում Իրանի առևտրային կենտրոնը պատրաստ է շահագործման: Կենտրոնի բացումը տեղի կունենա առաջիկա 2 շաբաթվա ընթացքում»:

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջեւ ապրանքափոխանակման պալատի ստեղծմանը, Փեյման Փաքը հավելեց.«Երկու կողմերը հաստատել են ապրանքների ցանկը, ճշտվել է նաև բրոքերային ընկերությունը, և պայմանագրի վերջնական տեքստը պատրաստվում է ստորագրման համար»:

Հայաստանի և Իրանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականի համեմատ վերջին 8 ամսում աճել է 43 տոկոսով։

Անցյալ տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 700 մլն դոլար, իսկ այս տարի 43 տոկոս աճի շնորհիվ գերազանցել է 1 մլրդ դոլարը։

Հայաստանի և Իրանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարելով Իրանի հետ առևտրի զարգացման խոչընդոտները վերացնելու Հայաստանի պատրաստակամության մասին հույս է հայտնել,որ ապրանքների տարանցման ճանապարհի կրճատման և բարելավման շնորհիվ կավելանան Իրանի և Հայաստանի միջև առևտրային փոխանակումները։

 

  • Կիսվել: