Մեկը կար՝ թմրանյութերի գործով անցած, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ. Բագրատ Սրբազան
Այս ժամանահատվածը ցույց տվեց, որ գործում ենք կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
«Սկսած համացանցային ամենաստորին աստիճանից, ժողովրդի գումարներով պահվող ՊՈԱԿ-ներից, մենք լուրեր ունենք, որ սրա մեջ ներգրավված է «Վիվառո» ընկերությունը։ Մեզ տեղեկություններ են փոխանցում, ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, թե կեղտոտ համակարգով են գործում, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն։
«Այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մենք գործում ենք մի կեղտոտ համակարգի դեմ, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատածում խորհրդարանի ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդ ամբիոնի վրա: Դրանցից մեկը, որն ինքն իրեն կյանքում շատ է երևակայել, ու տեղեկություներ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ իր հայտարարությունների համար, մանավանդ՝ վերջին: Դատական գործընթաց էինք սկսել նաև մի լրագրողի հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ, դա էլ հերքվեց ԱԱԾ-ի կողմից: Պատգամավորների շարքից ինչ-որ մեն էլ ասել է, թե ԱԱԾ-ն այդպիսի տեղեկություն տալ չի կարող»,-ասաց Սրբազանը։
Նա ասաց, որ շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը.
«Առաջիկա ամիսների ընթացքումը մենք որևէ կերպ հրապարակը չենք լքելու»։


