հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար

Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար

Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները․ վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ թվային սարքերի և ծրագրային ապահովման հիմունքներին, ինչպես նաև տեղեկատվական գրագիտության, թվային բովանդակության ստեղծման, թվային տեխնոլոգիաների ստեղծարար օգտագործման և մի շարք այլ հմտությունների։

Դասընթացին կարող են դիմել մարզաբնակ 16-63 տարեկան կանայք:

Ծրագրի տևողությունը 1 ամիս է՝ առավելագույնը շաբաթական 6-8 ժամ ծանրաբեռնվածությամբ: Դասընթացները կանցկացվեն առցանց վիդեո դասախոսությունների միջոցով՝ մասնակիցներին հնարավորություն տալով սովորել իրենց հարմար ժամանակահատվածում (ժամանակացույցի շրջանակում):

  • Կիսվել: