ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկում է դպրոցականների Տոլստովյան օլիմպիադան

Մեկնարկում է դպրոցականների Տոլստովյան օլիմպիադան

Ռուսաստանի Դաշնության Տուլայի պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է դպրոցականների համառուսաստանյան Տոլստովյան օլիմպիադա՝ «Ռուս գրականություն», «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների գծով: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝

առաջին (նախընտրական) փուլը՝ հեռակա ձևաչափով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 24-ը,

երկրորդ (եզրափակիչ) փուլը՝ առկա ձևաչափով:

Օլիմպիադայի անցկացման և պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից:

  • Կիսվել: