կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մեկնարկել են Ոսկեպարի եկեղեցու վերականգնման աշխատանքները․ Դանիելյան

Մեկնարկել են Ոսկեպարի եկեղեցու վերականգնման աշխատանքները․ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեկնարկել են Ոսկեպարի եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Վերջին օրերի ընթացքում սա իմ այցելած 3-րդ վերականգնվող եկեղեցին է: Սա վկայում է այն մասին, որ պետությունը իրականացնում է հայկական հոգևոր գանձերի պահպանմանը միտված քաղաքականություն:

Նորոգ պիտի պահենք քրիստոնեական հավատի մեր հոգևոր ամրոցները: Առանձին հոգևորականը կարող է սայթաքել, բայց Եկեղեցին պետք է ամուր մնա թե´ մեր, թե´ սերունդների ամրության համար:

  • Կիսվել: