հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Մեկնարկել են Բագրավան բնակավայրից Անիավան և Անիպեմզա համայնքները սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները

Մեկնարկել են Բագրավան բնակավայրից Անիավան և Անիպեմզա համայնքները սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շրջայց է կատարել գյուղական բնակավայրերում, ծանոթացել տեղում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են Անիի համայնքապետարանից։
 
Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են Անի համայնքի սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան, Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները:
 
Խմելու ջրի ջրատարի երկարությունը 6470 մ է: Համայնքի ղեկավարի և ոլորտի պատասխանատուների հաջորդ կանգառը Անիի Սարակապ բնակավայրում էր: Այստեղ ևս խմելու ջրի համակարգ է կառուցվում, ջրագծի երկարությունը 5867 մետր է:
 
Նշված բնակավայրերում ջրագծերի անցկացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական միջոցները բաշխվել են 25% համայնք, 75% կառավարություն համամասնությամբ:

  • Կիսվել: