չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար

Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար

Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:
 
««Վեոլիա ջուր» ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը հենց առաջին րոպեներից եղել է վթարի վայրում և սկսել 500 ու 600 մմ-ոց պողպատե ջրատարների վթարավերացման աշխատանքները:
 
Թեպետ բարդ տեղանքը և տարածքում շինարարական բազայի առկայությունը խանգարում էին աշխատանքներն առավել արագ կազմակերպելուն, սակայն այս պահին արդեն խողովակաշարերը զոդվում են, որից հետո ջրատարները կգործարկվեն»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: