երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ

Մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ

Երեք տարի դադարից հետո, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, մեկնարկել է անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։
 
Միջոցառումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
 
Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ոլորտն համակարգող կառույցներին և ստորաբաժանումներին հանձնարարել էր այս նպատակով մեկտեղել պետական կառավարման այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները։
 
Այսօր արդեն հնարավոր է դարձել պայքարի նման միջոցառումների իրականացումը։ Աշխատանքների ընթացքին հետևել է Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա. Պետրոսյանը։
 
Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի՝ շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։
 
Թունավորումից խուսափելու նպատակով, պայքարի միջոցառումների ավարտից հետո, 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում մեղվաընտանիքները դուրս են բերվել այդ տարածքներից:

  • Կիսվել: