շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է «Սոլար 24» նախագծի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների հավաքագրման գործընթացը

Մեկնարկել է «Սոլար 24» նախագծի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների հավաքագրման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող՝ ՄԱԶԾ «Կայուն hամայնքներ» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել իրազեկման հանդիպում ծրագրի ներկայացուցիչներ Սուսաննա Սաֆարյանի, Սիրանուշ Մանթարլյանի և մարզի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մարզպետարանը հայտնում է, որ քննարկման նպատակն էր՝ համայնքներին իրազեկել ծրագրի մանրամասներին և «Solar24» նախագծին դիմելու կարգին:

Ս.Սաֆարյանը նշել է, որ «Solar24» նախագիծը «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից մշակված էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման համաֆինանսավորման մոդել է, որն ուղղված է Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի գյուղական բնակավայրերի գիշերային էներգախնայող լուսավորության համակարգերի արդիականացմանը։

Այս պահին իրականացվում է «Solar24» նախագծի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների հավաքագրում:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է՝գյուղական բնակավայրերի կենտրոնական և երկրորդային փողոցների լուսավորման միջոցով առկա ենթակառուցվածքների բարելավում և բնակիչների կյանքի որակի բարելավում, փողոցային լուսավորության համակարգերը ժամանակակից և էներգախնայող լուսատուներով փոխարինելու միջոցով համայնքի ծախսերի կրճատում և համայնքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, լուսատուների արդիականացման միջոցով փողոցային լուսավորության համակարգերի շահագործման ժամկետների երկարացում, համայնքի անդամների բարեկեցության և կյանքի որակի բարձրացում:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

  • Կիսվել: