շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացը

Մեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացը

Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացը, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Հայտնում է, որ նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով, որոշ մասնագիտություններով, մասնավորապես` «Ընտանեկան բժշկություն», «Մանկաբուժություն», «Ներքին հիվանդություններ (թերապիա)» բժիշկ-մասնագետներին աշխատանքի ուղեգրելուց հաշվի է առնվելու նաև Երևանի բժշկական կազմակերպությունների կադրային պահանջարկը:

Մանրամասների համար դիմորդները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: 3,:

ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկը`

 

 Մասնագիտություն Քանակը
 Լաբորատոր ախտորոշում 2
 Ընդհանուր վիրաբուժություն 3
 Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 3
 Մանկաբարձություն և գինեկոլոգիա 1
 Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ 1
 Նյարդաբանություն 4
 Ընտանեկան բժշկություն 13
 Հոգեբուժություն 2
 Մանկաբուժություն 8
 Ներքին բժշկություն 7
 Ինֆեկցիոն հիվանդություններ 2
 Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ 1
 Սրտաբանություն /կարդիոլոգիա/ 3
 Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ 1
 Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 1
 Դատաբժշկական փորձաքննություն 1
 Մանկական վիրաբուժություն 1
 Համաճարակաբանություն 1
 Ռևմատոլոգիա 1
 Մեղրիին հատկացվող տեղ 2
 ԸՆԴԱՄԵՆԸ 58

  • Կիսվել: