երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեկնարկել է Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը

Մեկնարկել է Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանոմ դատավոր Տաթևիկ Գրիգոյանի նախագահությամբ մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը: Այս գործով կալանքի տակ է միայն Լևոն Սարգսյանը, որը քիչ առաջ բերվեց դատարան, գրում է armtimes.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Լևոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու, ղեկավարելու եւ կազմակերպելու համար: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից։ 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան: Արմեն Ավետիսյանն այս գործով որպես տուժող հարցաքննվել է:

Նիստի ընթացքում դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Դատավորի հարցին՝ ազգությամբ հա՞յ եք, Լևոն Սարգսյանը պատսախանել է՝ ազգությամբ՝ իտալացի: Դատարանը պարզաբանեց, որ ամբաստանյալը դատավորի հարցին պատասխանի առանց հեգնանքի: Սարգսյանն ասաց, որ հայ է, ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս երեխա:

  • Կիսվել: