ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Մեկնարկել է ԲԸՏՄ-ի աշխատակիցների մասնագիտական ուսուցման դասընթացը

Մեկնարկել է ԲԸՏՄ-ի աշխատակիցների մասնագիտական ուսուցման դասընթացը

Ի կատարումն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի՝ սույն թվականի նոյեմբերի 6-ին մեկնարկել է Տեսչական մարմնի աշխատակիցների մասնագիտական ուսուցման դասընթացը՝ «Ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառումը վերահսկողության ոլորտում» թեմայով:

Մասնագիտական ուսուցումը ներառում է թե՛ տեսական, և թե՛ գործնական դասընթացներ, որի արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցները տիրապետելու են ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխանող թվային տեխնոլոգիաների կիրառման հմտություններին, ինչը նպաստելու է վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։

Գործընթացը լինելու է շարունակական։

 
 
 

  • Կիսվել: