երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեկ շաբաթում գրանցվել է 147 արտակարգ դեպք. զոհվել է 16 մարդ, փրկվել է 2-ը. Փրկարար ծառայություն

Մեկ շաբաթում գրանցվել է 147 արտակարգ դեպք. զոհվել է 16 մարդ, փրկվել է 2-ը. Փրկարար ծառայություն

Հոկտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 147-ը՝ արտակարգ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 73, փլուզման, պայթյունի, դիակի հայտնաբերման, երկաթգծի ուղիներին պատահարի, երկրաշարժի՝ 1-ական, դժբախտ պատահարի՝ 2, վայրի կենդանիների հարձակման՝ 3, թունավորման՝ 7, կեղծ ահազանգի՝ 8, զինամթերքի հայտնաբերման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 19 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 118, զոհվել՝ 16 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

  • Կիսվել: